Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադա

DASARAN.AM հարթակը տեղեկատվական աջակցություն է տրամադրում Օլիմպիադային

DASARAN.AM հարթակը տեղեկատվական աջակցություն է տրամադրում Օլիմպիադային
08 փետրվարի, 2017 թ.

Լեզվաբանության և տրամաբանության Հայկական Օլիմպիադայի հիմնական դրույթներից մեկն է՝ այն հասանելի դարձնել Հայաստանում գործող բոլոր ավագ դպրոցների աշակերտներին:

Այսօր մենք ուրախ ենք հայտարարել, որ սկսում ենք համագործակցությունը Dasaran.am հարթակի հետ: Dasaran.am-ն այսուհետ կհանդիսանա նախագծի տեղեկատվական գործընկեր, որը կօգնի հասցնել Օլիմպիադայի նորությունները համակարգում գրանցված Հայսատանի բոլոր ավագ դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին:

Համոզված ենք, որ Dasaran-ի հետ այս համագործակցությունը նոր երանգներ կհաղորդի դպրոցական կրթությանը՝ լայն ու հետաքրքիր աշխարհ բացելով աշակերտների առջև: