Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադա

Լեզվաբանության և տրամաբանության առաջին օլիմպիադայի նախնական փուլի արդյունքները

Լեզվաբանության և տրամաբանության առաջին օլիմպիադայի նախնական փուլի արդյունքները
30 մարտի, 2017 թ.

Ուրախալի լուր:

Վերջապես պատրաստ են Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի արդյունքները բոլոր տարիքային խմբերում:

Ինչպես գիտեք՝ 8-9-րդ դասարանցիները օլիմպիադային մասնակցում էին հաշվարկից դուրս: Ուրախալի է, որ շատերն էին գրանցվել, սակայն, ցավոք, գրանցված աշակերտներից ոչ բոլորը մասնակցեցին օն-լայն փուլին: Այնուամենայնիվ ուրախ ենք, որ մասնակցած աշակերտներից շատերը բավական լավ արդյունքներ գրանցեցին: Արդյունքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ առաջին երեք տեղը գրաված աշակերտները կարժանանան նաև հատուկ դիպլոմների և մրցանակների Օլիմպիադայի կազմակոմիտեի և մեր գործընկեր՝ Dasaran.am կրթական նախագծի կողմից:

Շատ ավելի թվով աշակերտներ մասնակցեցին հիմնական հաշվարկի մրցույթին, որը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Գրանցված արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ: Սահմանված անցողիկ շեմը՝ 70 միավոր, հաղթահարեց 25 աշակերտ: Նրանք ուժերը կփորձեն Օլիմպիադայի երկրորդ փուլում, որը կկայանա 2017թ. ապրիլի 8-ին, ժ 12.00-ին Երևանում, ISTC` Ինովացիոն լուծումների և տեխնոլոգաիների կենտրոնում: Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ: