Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադա

Կայացավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի հիմնական փուլը:

Կայացավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի հիմնական փուլը:
08 ապրիլի, 2017 թ.

2017 թ. ապրիլի 8-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հյուրընկալ սրահում կայացավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի հիմնական փուլը: Դրան մասնակցեց 24 աշակերտ Հայաստանի տարբեր քաղաքներից. իրենց ներկայացուցիչներն ունեին Երևանը, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը: Նման լայն աշխարհագրությունը հնարավոր եղավ ապահովել Օլիմպիադայի գործընկեր՝ Dasaran.am ծրագրի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Օլիմպիադայի հիմնական փուլ անցած բոլոր աշակերտներն ստացան մասնակցության վկայագիր, իսկ այնուհետև պատահականության սկբունքով բաժանվեցին երկու խմբի և անցան առաջադրանքի լուծմանը: Առաջադրանքը բաղկացած էր 5 խնդրից, որոնք լուծելու համար մասնակիցներն ունեին չորս ժամ:

Ներկայումս ժյուրին ամփոփում է արդյունքները, իսկ հաղթողների, մրցանակակիրների և ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացած մասնակիցների անունները կհրապարակվեն ապրիլի 12-ին: