Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադա

Կայացավ Օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Կայացավ Օլիմպիադայի մրցանակաբաշխությունը
11 մայիսի, 2017 թ.

2017թ. մայիսի 10-ին Dasaran կրթական կենտրոնում կայացավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության արարորղությունը վարեց Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Արտյոմ Պետրոսյանը: Նա հավաքվածներին ներկայացրեց օլիմպիական շարժման պատմությունը, հայկական փուլի կազմակերպման հետ կապված նրբությունները:

Ելույթ ունեցավ նաև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով պատմեց հարթակի ստեղծման, բազմակողմանի աշխատանքների մասին, ինչպես նաև համառոտ ներկայացրեց տվյալների վերլուծման նոր համակագը:

Այնուհետ հանձնվեցին անհատական մրցանակներն, ինչպես նաև կրթական հաստատությունների համար նախատեսված պարգևները: Օլիմպիադային ակտիվ մասնակցության համար հատուկ պարգևների արժանացան Երևանի Գ.Էմինի անվան 182-րդ դպրոցը, Գյումրու “Ֆոտոն” վարժարանը, Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը և Գորիսի 4-րդ ավագ դպրոցը:

Անհատական հաշվարկում Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Բարսեղ Աթանյանը Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան 2-րդ ավագ դպրոցից (67 միավոր): Տարբեր տարիքային խմբերի ևս տասնմեկաշակերտ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Հրազդանից, Վեդիից ու Մասիսից, արժանացան երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, ինչպես նաև կազմկոմիտեի և Dasaran կրթական ծրագրի կողմից սահմանված հատուկ մրցանակների լավագույն լուծումների համար:

Առաջին չորս տեղը գրաված մասնակիցներն արժանացան բացառիկ մրցանակի՝ ԵՊՀ բրոնզե մեդալի, որոնք հանձնեց ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան՝ Պ.Բ.Բալայանը: